Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է


Արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Վաչագան Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար, և այս գործի շրջանակներում նա նաև մեղադրվում էր շորթման համար:

«Այդ մասով քննիչը կարճել է գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով», - հայտնեցին ՀՔԾ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG