Մատչելիության հղումներ

Նախագահը և օմբուդսմենը քննարկել են Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները


Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մտքեր են փոխանակել նախագահ Արմեն Սարգսյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին։

Օմբուդսմենը ներկայացրել է իր գործունեությունը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 17-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG