Մատչելիության հղումներ

Պապիկյանը Վրաստանում հանդիպել է Հայաստանի բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ


Լուսանկարը՝ ՏԿԵ նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ ՏԿԵ նախարարության լրատվականի

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավելի է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:

ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:

Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG