Մատչելիության հղումներ

Իրանում նշում են Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Թեհրանի Ազատության հրապարակում, 11-ը փետրվարի, 2020թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Թեհրանի Ազատության հրապարակում, 11-ը փետրվարի, 2020թ.

Իրանում նշում են Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձը՝ Միացյալ Նահանգների հետ խորացող լարվածության ու հետզհետե ընդարձակվող պատժամիջոցների ֆոնին:

Տասնյակ հազարավոր մարդիկ առավոտից խմբվել են Թեհրանի Ազատության հրապարակում։ «Մահ Ամերիկային», «Մենք կդիմադրենք մինչև վերջ», - վանկարկել են նրանք՝ պարզելով հեղափոխության առաջնորդ Ռուհոլահ Խոմեյնիի, ինչպես նաև անցած ամիս ամերիկյան զինուժի հարվածներից Բաղդադում սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի դիմանկարները:

Նախագահ Հասան Ռոհանին, դիմելով իրանցիներին, հայտարարել է. - «Ամերիկան չի հաշտվում այն մտքի հետ, որ մենք դուրս են մղել նրանց այս տարածքից, և 41 տարի է արդեն՝ երազում է վերադարձի մասին»

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք, ով 2018-ի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի և 6 գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից, վերականգնեց պատժամիջոցները՝ պահանջելով փաստաթղթի շուրջ նոր բանակցություններ սկսել:

Ըստ Իրանի պետական լրատվամիջոցների, այսօր զանգվածային ցույցեր են կազմակերպվել նաև երկրի խոշորագույն մյուս բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG