Մատչելիության հղումներ

Անկարայում շարունակվում են Իդլիբում ստեղծված կացությանը նվիրված թուրք-ռուսական բանակցությունները


Սիրիա, Իդլիբից տեղահանված մարդիկ, 4-ը փետրվարի, 2020թ

Անկարայում այսօր շարունակվում են սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ թուրք-ռուսական բանակցությունները:

Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է այդ երկրի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նախագահ Պուտինի` Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը և փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:

Քննարկումների հիմնական թեման Իդլիբում ստեղծված կացությունն է, որտեղ շարունակվում է Բաշար Ասադին հավատարիմ ուժերի լայնածավալ հարձակումը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել, որ Անկարայում ընթացող բանակցությունների տապալման դեպքում հարցը կարող է տեղափոխվել ավելի բարձր մակարդակ:

«Չի բացառվում, որ պայմանավորվածություն ձեռք բերվի Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպում անցկացնելու մասին», - նշել է թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG