Ռուսաստանում այսպես կոչված «Ցանցի» գործով 7 մարդ դատապարտվել է 6-ից մինչև 18 տարվա ազատազրկման: Նրանցից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչում:
Գործ չի հարուցվել խոշտանգումների վերաբերյալ, ինչի մասին ամբաստանյալները բարձրաձայնում էին:
«Ցանցը» այդպիսով ճանաչվեց «ահաբեկչական խմբավորում»: Դրա անդամների մեծ մասը 23-31 տարեկան երիտասարդներ են, որոնք ունեն ձախակողմյան հայացքներ, անարխիստներ ու հակաֆաշիստներ են: Նրանց նպատակն իբր Ռուսաստանում իշխանության զինված զավթումն էր:
Երիտասարդներից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել «ահաբեկչական խմբավորում» ստեղծելու կամ անդամակցելու համար: Պաշտպաննները գործը շինծու են համարում: