Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում անցավ 1000-ը, բուժվածներինը մոտենում է 4000-ին


Ճապոնիա - Diamond Princess զբոսանավը ժամանում է Յոկոհամայի նավահանգիստ, 6-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և փետրվարի 10-ի ժամը 24։00-ի դրությամբ հասել է 1016-ի: Հիվանդությունից բուժվածների թիվը 3996 է։

Հուբեյ նահանգում երեկ օրվա վերջի տվյալներով գրանցվել է վարակի 2 հազար 97 նոր դեպք:

Diamond Princess զբոսանավի վրա, որը Ճապոնիայի ափերի մոտակայքում կանգնած է կարանտինի, ևս 60 ուղևորի մոտ է ախտորոշվել այս հիվանդությունը: Այս պահի դրությամբ նավի 3 հազար 700 ուղևորներից հիվանդ են ընդհանուր առմամբ 135-ը:

Չինաստանում 42 հազար 638 հաստատված դեպք կա, նաև 319 հիվանդ՝ երկուսուկես տասնյակ այլ երկրներում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսը հայտարարել է սպառնալիք, երկրում արդեն կա 8 վարակված, այդ թվում՝ մեկ բուժաշխատող:

Ռուսաստանում, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, համաճարակի հետ կապված վերահսկողության տակ է գտնվում 20 հազար մարդ:

Համաճարակի ֆոնին նավթն էժանանում է:

XS
SM
MD
LG