Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 908-ի, բուժվածներինը՝ 3 հազար 281-ի


Չինաստան - Բուժաշխատողները կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Ուհան, Հուբեյ նահանգ, փետրվար, 2020թ.
Չինաստան - Բուժաշխատողները կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Ուհան, Հուբեյ նահանգ, փետրվար, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 908-ի։

Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 9-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 40 հազար 171 մարդու մոտ, նրանցից 6 հազար 484-ի վիճակը ծանր է, 3 հազար 281 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։

Հաղորդվում է, որ Չինաստանում համաճարակի օջախ Հուբեյ նահանգից դուրս վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։

Երկուսուկես տասնյակ երկրներ հայտնել են վարակի շուրջ 190 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Հիշեցնենք` նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG