Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր և առաջիկա գիշերը, փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Երևանում այսօր և առաջիկա գիշերը, փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին հնարավոր է, փետրվարի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը սպասվում է ձյուն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:58-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, նաև հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG