Մատչելիության հղումներ

Զանգվածային սպանություններ կատարած թայլանդցի զինվորականը չեզոքացվել է


Թայլանդ, անվտանգության ծառայողները մարդկանց հեռացնում են առևտրի կենտրոնի տարածքից, որտեղ զինվորականը առնվազն 26 մարդու է սպանել, 8 փետրվարի, 2020թ.
Թայլանդ, անվտանգության ծառայողները մարդկանց հեռացնում են առևտրի կենտրոնի տարածքից, որտեղ զինվորականը առնվազն 26 մարդու է սպանել, 8 փետրվարի, 2020թ.

Թայլանդի պաշտոնյաները հայտնում են, որ զանգվածային սպանություններ կատարած 32-ամյա կապրալ Ջակրափանթ Թոմման չեզոքացվել է: Նրա հարձակումների հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 26 մարդ է սպանվել, ավելի քան չորս տասնյակ մարդ վիրավորվել է:

Ոստիկանները գնդակահարել են նրան առևտրի կենտրոնում: «Շնորհակալություն ոստիկանությանը և բանակին իրավիճակին վերջ տալու համար: Հրաձիգը սպանվել է»,- Ֆեյսբուքում գրել է Թայլանդի առողջապահության նախարարը:

Փետրվարի 8-ի ցերեկը զինվորականը սկսել էր տարբեր վայրերում կրակ բացել մարդկանց վրա ու պատանդներ վերցնելով դիրքավորվել էր առևտի կենտրոնում: Ըստ ոստիկանության` նա անշարժ գույքի հետ կապված խնդիրներ ու վիճաբանություն է ունեցել:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը մայրաքաղաք Բանգկոկից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նակխոն Ռաչասիմա քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG