Մատչելիության հղումներ

Թայլանդցի զինվորականն առնվազն 20 մարդ է սպանել, հարձակման շարժառիթները հայտնի չեն


Թայլանդցի զինվորականն առնվազն 20 մարդ է սպանել, որից հետո առևտրի կենտրոնում մեկ տասնյակից ավելի պատանդներ է պահում: Միջադեպը տեղի է ունեցել այսօր մայրաքաղաք Բանգկոկից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նակխոն Ռատչասիմա քաղաքում:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա տարբեր վայրերում է կրակ բացել՝ նախ զինվորական զորամասում, ապա բուդիստական տաճարի ու առևտի կետրոնի մոտ կրակել է անցորդների վրա:

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը կապրալ Ջակրափանթ Թոմման է: Հարձակման շարժառիթները հայտնի չեն: Իր գործողությունների ընթացքում նա Ֆեյսբուքում գրել է, թե «մահն անխուսափելի է յուրաքանչյուրի համար» ու ձեռքում պահած ատրճանակի լուսանկար տեղադրել:

Ոստիկանությունն ու բանակային հատուկ ջոկատայինները շրջափակել են առևտրի կենտրոնի տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG