Տոկիոյում այս տարվա ամռանը կայանալիք Օլիմպիադայի կազմկոմիտեն ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի չինական կորոնավիրուսի հնարավոր ազդեցության խնդրով:
Առաջին նիստը տեղի է ունեցել փետրվար 4-ին: Հանձնաժողովի ղեկավարումը ստանձնել է Օլիմպիական կազմկոմիտեի նախագահ Տոշիրո Մուտոն:
«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի վտանգի առումով Օլիմպիադան անցկացնելու դժվարություն չկա: Մենք ուզում ենք կայացնել այդ խաղերը: Մենք այնպես պետք է անենք, որ և՛ հանրությունը, և՛ մարզիկներն ապահով և անվտանգ լինեն, դրա համար էլ այս հանձնաժողովն ենք ստեղծում»,- ասել է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Տոշիրո Մուտոն: