Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 563-ի, գրեթե կրկնակի շատ են ապաքինվածները


Չինաստան - Ախտազերծման աշխատանքներ երկաթուղային կայարաններից մեկում, փետրվար, 2020թ.
Չինաստան - Ախտազերծման աշխատանքներ երկաթուղային կայարաններից մեկում, փետրվար, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 73-ով և հասել 563-ի։ Ինչպես հաղորդել է երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փետրվարի 5-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակվածների թիվը 28 հազար 18 է, նրանցից 3 հազար 859-ի վիճակը ծանր է, իսկ 1153 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։

Երկու տասնյակից ավելի երկրներ հայտնել են վարակի շուրջ 190 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկ շաբաթ առաջ կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

XS
SM
MD
LG