Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 490-ի, վարակվածներինը՝ շուրջ 24 հազարի


Չինաստան - Կորոնավիրուսով վարակված կնոջը տեղափոխում են հիվանդանոց, Ուհան, Հուբեյ նահանգ, 4-ը փետրվարի, 2020թ.
Չինաստան - Կորոնավիրուսով վարակված կնոջը տեղափոխում են հիվանդանոց, Ուհան, Հուբեյ նահանգ, 4-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասել է 490-ի: Այսօրվա դրությամբ երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում։

Նախօրեին Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը 425 էր, վարակվածներինը՝ 20 հազար 438:

Միլիոնավոր չինացիներ զգուշացվել են, որ դուրս չգան տներից: Նրանք կարանտինի մեջ են, մեծ մասը՝ 50 միլիոն բնակչություն ունեցող Հուբեյ նահանգում:

Երկու տասնյակից ավելի երկրներ հայտնել են վարակի ավելի քան 175 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին։

XS
SM
MD
LG