Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 362-ի, վարակվածներինը՝ 17,3 հազարի


Վարակազերծման աշխատանքներ Չինաստանի բնակավայրերից մեկում, 29-ը հունվարի, 2020թ.
Վարակազերծման աշխատանքներ Չինաստանի բնակավայրերից մեկում, 29-ը հունվարի, 2020թ.

Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 362-ի, վարակված է 17 հազար 300 մարդ:

Ռուսաստանն անորոշ ժամանակով ընդհատում է մարդատար գնացքների ուղևորությունը Չինաստան, ռուսաստանցիները վարակի բռնկման օջախից՝ Չինաստանի Հուբեյ նահանգից տարհանվում են ռազմական ինքնաթիռներով, իսկ երկկողմ համաձայնագրով Չինաստանի քաղաքացիների համար նախատեսված առանց վիզայի ճամփորդությունը ժամանակավորապես սահմանափակված է:

Հայաստանը, ինչպես երեկ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արդեն ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։

XS
SM
MD
LG