Մատչելիության հղումներ

Նախարար. Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը


Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, 14 հունվարի, 2020թ.

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը, հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել», - հավելել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև` մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է Արսեն Թորոսյանը, ով իր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման թեստերը` թվով 200:

XS
SM
MD
LG