Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փետրվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։