Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ղազախից 5 կմ հարավ-արևելք, զգացվել է նաև Բերդում և Պառավաքարում


Այսօր առավոտյան 3 բալլ ուժգնությամբ, 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում՝ ՝ Ղազախ քաղաքից 5 կիլոմետր հարավ-արևելք, այն զգացվել է նաև Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 7:58, Գրինվիչի ժամանակով՝ 3:58, հյուսիսային լայնության 41.06 աստիճան և արևելյան երկայնության 45.40 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի խորությունը՝ 10 կմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG