Մատչելիության հղումներ

Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է գաղտնալսումների և ՀՖՖ-ում չարաշահումների վերաբերյալ քրգործերի շրջանակներում


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ գաղտնալսումների և Ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու գործով էլ Վանեցյանը վկայի կարգավիճ ունի։

Գաղտնալսումների գործով հունվարի 15-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, վարչապետը մոտ 2,5 ժամ պատասխանել է քննիչի հարցերին: Դրանք վերաբերում էին 2018-ի սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածված՝ ԱԱԾ այժմ նախկին տնօրենի հետ Կառավարության ղեկավարի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման փաստով հարուցված երկու քրեական գործերին։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների գործով անցած տարվա դեկտեմբերին խուզարկություն էր իրականացվել ֆեդերացիայի մեկ այլ նախկին նախագահի՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը:

XS
SM
MD
LG