Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովին:
Օտարերկրյա քաղաքացիները տարհանվում են Չինաստանից:
Չինաստանից մուտք գործողների դեպքում Ռուսաստանը նախատեսում է բժշկական տեղեկանք պահանջել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հանձնաժողովն այսօր կրկին հանդիպում կանցկացնի: