Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է մոտ 6000-ի, 132 հոգի մահացել են


Չինաստան - Ուհանի հիվանդանոցում բուժում են կորոնավիրուսով վարակվածներին, հունվար, 2020թ.
Չինաստան - Ուհանի հիվանդանոցում բուժում են կորոնավիրուսով վարակվածներին, հունվար, 2020թ.

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի, վարակվածների թիվը մոտ 6000 է կազմում:

Ավելի քան 9000 կասկածելի դեպք կա:

Տասնյակ դեպքեր են արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և այլուր:

Չինաստանի իշխանությունները արգելափակել են մուտքը Հուբեյ նահանգի 17 քաղաքներ, որտեղ ենթադրաբար ծագել է վարակը, որի մասին առաջին անգամ հայտարարվեց դեկտեմբերին:

Շարունակվում են տարբեր երկրների փորձերը՝ տարհանելու իրենց քաղաքացիներին տվյալ նահանգից:

Այսօր առավոտյան 240 ամերիկացի է տարհանվել Ուհանից: Ինքնաթիռը ուղևորվել է դեպի ԱՄՆ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG