ԱՄՆ Սենատում այսօր կշարունակվի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ դատավարությունը:
Առաջիկա երկու օրվա ընթացքում սենատորները 16 ժամ կունենան Թրամփի փաստաբաններին և մեղադրողներին հարցեր ուղղելու համար:
Այս փուլից հետո, ակնկալվում է, որ սենատորները կքվեարկեն՝ վկաներին կանչելու կամ նրանց ցուցմունքները լսելուց հրաժարվելու համար:
Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը նախագահին իմփիչմենթ է հայտնել անցած տարվա դեկտեմբերի 18-ին: