Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությունը կարող է կրկին զրկվել ձայնի իրավունքից


Եվրախորհդի խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակությունը կարող է վերստին զրկվել ձայնի իրավունքից. երեկ մեկնարկած նստաշրջանում ավելի քան 3 տասնյակ պատգամավորներ պաշտպանել են լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսի այդ առաջարկը:

Վերջինս Կրեմլին մեղադրել է Ուկրաինայի և Վրաստանի հանդեպ ագրեսիայի մեջ ու պնդել՝ Մոսկվան չի կատարում Ստրասբուրգյան դատարանի որոշումները: Այժմ հարցը պետք է քննվի մոնիտորինգի հանձնաժողովում, ապա քվեարկության դրվի ԵԽԽՎ լիագումար նիստում: Ռուս պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը զգուշացրել է՝ եթե իրենց լիազորությունները սահմանափակվեն, պատվիրակությունը կհեռանա Ստրասբուրգից:

Ռուսական պատվիրակության լիազորությունները դադարեցվել էին Ղրիմի բռնակցումից հետո: Անցած տարի, սակայն, ԵԽԽՎ-ն փոխել էր կանոնակարգը՝ ճանապարհ հարթելով նրանց վերադարձի համար, ինչը բուռն քննադատության էր արժանացել ուկրաինացիների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG