ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր վրդովմունքն է հայտնել Իրաքում տեղակայված ամերիկյան օբյեկների վրա իրանական զինյալների կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ:
Ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ խոսքը մասնավորապես ամերիկյան դեսպանատան հրթիռակոծման մասին է, որը տեղի է ունեցել կիրակի օրը:
«Պետքարտուղարը կրկին ընդգծեց, որ այդ հարձակումներն իրաքյան ինքնիշխանության բարբարոսական խախտում են հանդիսանում են և վկայում են այդ վտանգավոր զինված խմբավորումների զսպման անկարողության մասին», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը ներկայացրել է Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը: