Մատչելիության հղումներ

Այսօր և առաջիկա 2 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօրվանից մինչև հունվարի 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-31-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, 29-30-ը և փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG