Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Ժնևում հունվարի 29-ին և 30-ին


Արխիվային լուսանկար

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի», - հավելել է Նաղդալյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին: Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը:

XS
SM
MD
LG