Մատչելիության հղումներ

Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը արդեն հասել է Բելառուս


Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը` մոտ 3,5 հազար տոննա վառելիքն արդեն հասել է Բելառուս, հայտարարել է վերամշակմամբ զբաղվող գործարանը: Ընդհանուր առմամբ, Մինսկն Օսլոյից շուրջ 86 հազար տոննա նավթ է գնել, որն, ըստ մոտավոր հաշվարկների, Բելառուս կհասնի մի քանի շաբաթից:

Ռուսական նավթի մատակարարումները դադարել են այս տարվա հունվարի մեկից, քանի որ դաշնակից երկրներին մինչ օրս չի հաջողվել համաձայնության գալ այս տարվա պայմանների, մասնավորապես` նավթի գնի շուրջ: Բելառուսի նախագահը հայտարարում է, թե Ռուսաստանը միտումնավոր թանկացնում և միջազգայինից էլ բարձր գին է առաջարկում` փորձելով այդ կերպ ճնշել իրենց` երկու պետությունները միավորելու համար:

«Ես նման քայլի երբեք չեմ գնա և մեկ թիզ անգամ չեմ զիջի մեր ինքնավարությունից», - նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն` ընդգծելով` Մինսկը անհրաժեշտ նավթը ձեռք կբերի այլ աղբյուրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից ու Ադրբեջանից:

XS
SM
MD
LG