Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն. «Բելառուսցիները հում-հում կուտեն ինձ, եթե համաձայնեմ Ռուսաստանի հետ միավորմանը»


Բելառուսի նախագահը հայտարարել է, թե չի ուզում դառնալ երկրի վերջին նախագահը։

«Բելառուսցիները հում-հում կուտեն ինձ, եթե համաձայնեմ Ռուսաստանի հետ միավորմանը», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով՝ այդ քայլին չի գնա անգամ սեփական իշխանությունը երկարաձգելու համար:

Վերջինս կրկին մեղադրել է Մոսկվային Բելառուսի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, պնդելով, թե Կրեմլը միտումնավոր է թանկացնում նավթը, «իսկ թե ինչու՝ կռահեք ինքներդ», - ասել է նա՝ պատասխանելով գործարաններից մեկի աշխատակիցների հարցերին:

«Մենք ամենևին էլ չէինք չափազանցնում, երբ հայտարարում էինք, որ պատրաստ ենք նավթի այլընտրանքային աղբյուրներ գտնել», - ասել է Լուկաշենկոն, հավելելով՝ Մինսկը այժմ բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Միացյալ նահանգների, Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի:

XS
SM
MD
LG