Մատչելիության հղումներ

Թրամփ. Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները բանակցություններ սկսելու դիմաց


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները այդ երկրի հետ բանակցություններ սկսելու դիմաց: «Ոչ, շնորհակալություն»,- Թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը` արձագանքելով Իրանի արտգործնախարարի վերջին առաջարկին:

Նախօրեին Ջավադ Զարիֆը գերմանական Der Spiegel-ի հետ զրույցում ասել էր, թե Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե Վաշինգտոնը չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Տարեսկզբին երկու երկրների առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ ամերիկյան օդուժի հարվածներից Բաղդադում սպանվեց իրանցի ազդեցիկ զինվորական Քասեմ Սոլեյմանին, Թեհրանն էլ ի պատասխան հարվածեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին:

XS
SM
MD
LG