Մատչելիության հղումներ

ՊԲ հրամանատարի խոսքով` 2019-ին մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը


2019 թվականի բանակային տարվա հիմնական ձեռքբերումը Պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի` Արցախի պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է: Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը` ամփոփելով տարին:

«Ձեռքբերումներն ու հաջողությունները կարելի է գնահատել գոհացուցիչ, բայց նաև նշեմ, որ ունենք շատ աշխատանքներ բոլոր ուղղություններում», - նկատել է նա:

Կարեն Աբրահամյանն ընդգծել է` բանակում ներդրվել է նոր ուսուցման մեթոդ, ձևեր, առաջավոր փորձ. - «Մարտական հերթապահության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: Առաջին հերթին ես ուզում եմ նշել` հիմնական նպատակն էր դրված նպատակն բարձրացնել մեր զորքի անվտանգությունը և բարելավել կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում բարելավվել են կենցաղային պայմանները մի շարք, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին»:

ՊԲ հրամանատարի խոսքով` մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը, զարգացում է ապրել բոլոր զորատեսակներով՝ սկսած համազորային, ավարտած մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերով և ստորաբաժանումներով:

«Որակական զարգացում է ունեցել տարվա ընթացքում ՀՕՊ համակարգը», - ասել է Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG