Մատչելիության հղումներ

Հունվարի 8-ի հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ 34 զինծառայողներ գանգուղեղային վնասվածքներ են ստացել


Իրանը հրթիռներ է արձակում Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ, 8-ը հունվարի, 2020թ․
Իրանը հրթիռներ է արձակում Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ, 8-ը հունվարի, 2020թ․

Պենտագոնը հայտարարել է, թե հունվարի 8-ին Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով 34 զինծառայողներ գանգուղեղային վնասվածքներ են ստացել:

Ըստ պաշտոնյաների, վնասվածքները լուրջ չեն, զինվորների մի մասն արդեն վերադարձել է աշխատանքի:

Հայտարարությունը, այդուամենայնիվ, լուրջ քննարկումների առիթ է դարձել նախագահական ընտրություններին պատրաստվող երկրում: Գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսները, այդ թվում՝ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, քննադատել են նրան, հիշեցնելով՝ ի սկզբանե Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե հրթիռակոծության հետևանքով որևէ զինվոր չի տուժել։

Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը Իրանի հրթիռակոծության թիրախում էր հայտնվել երկու երկրների միջև ծայրահեղ սրված հարաբերությունների ֆոնին: Դրանից օրեր առաջ ամերիկյան օդուժի հարվածներից Բաղդադում սպանվել էր Իրանի ամենաազդեցիկ զինվորականներից մեկը՝ «Ալ Քուդս» խմբավորման առաջնորդ Քասեմ Սոլեյմանին:

XS
SM
MD
LG