Մատչելիության հղումներ

Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 41-ի


Չինաստան - Ուհանի փողոցներից մեկում, 22-ը հունվարի, 2020թ․

Անցած մեկ օրում նոր կորոնովիրուսից մահացածների թիվը 26-ից հասել է 41-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Ըստ լրատվամիջոցների, մահացածների թվում է մի բժիշկ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից էլ սկիզբ է առել համաճարակը:

Նոր վիրուսը նաև աշխարհագրությունն է ընդլայնել՝ հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆրանսիայում իշխանությունները հաղորդում են ախտահարված երրորդ հիվանդի մասին:

Ավելի վաղ վարակի դեպքեր էին հայտնաբերվել Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Նեպալում ու Վիետնամում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է՝ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք մինչ այս վարակը ունեցել են առողջական այլ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG