Մատչելիության հղումներ

Նոր վարակից մահացածների թիվը հասավ 26-ի


Չինաստան - Ախտահանման աշխատանքներ Նանչան քաղաքի երկաթուղային կայարանում, 22-ը հունվարի, 2020թ.

Չինաստանում սկիզբ առած նոր վարակից արդեն առնվազն 26 մարդ է մահացել, ավելի քան 800-ը՝ հիվանդացել:

Վիրուսի աշխարհագրությունը ևս ընդլայնվում է: Անցած մեկ օրվա ընթացքում հիվանդացության դեպքեր են արձանագրվել Վիետնամում, Հարավային Կորեայում, ավելի վաղ՝ Միացյալ Նահանգներում, Սինգապուրում, Ճապոնիայում, Հոնկոնգում:

Չինաստանի իշխանությունները կարանտին են հայտարարել խոշորագույն երեք քաղաքներում, հնարավոր է՝ այսօր դրանց ավելանան ևս 12 բնակավայրեր:

Հիվանդության ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, շնչառական դժվարություններ, հազ:

Մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք մինչ այդ առողջական այլ խնդիրներ են ունեցել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

XS
SM
MD
LG