Բելառուսի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեյ Շուպլյակն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն փետրվարի 1-ին կժամանի Մինսկ:
Պետքարտուղարը տարածաշրջանային այց է կատարում, նա կուղևորվի նաև Ուկրաինա, Ղազախստան և Ուզբեկստան:
Այցն Ուկրաինա տեղի կունենա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարության ժամանակաշրջանում:
Ներկայացուցիչների տան դեմոկրատները Թրամփին մեղադրում են Ուկրաինայի հետ հարաբերություններում սեփական քաղաքական շահերի համար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: