Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա, ֆինանսավորումն՝ աճել մոտ 10 անգամ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչ խնդիր ու քննադատություն կա «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված: Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձավ այս ծրագրի հետ կապված վերջին օրերի քննարկումներին՝ այս ակումբների ֆինանսավորման հետ կապված՝ նախ բերելով մի քանի տվյալներ. «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին:

2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, 2018 և 2019 թվականներին պետական բյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ. - «Մինչև հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է, բացվել է՝ էլի 3 տարվա ընթացքում 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են: Այսինքն՝ մենք տարիուկեսում կրկնակիից ավելի ենք բացել, կրկնակի աճել է թիվը, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, և մեզ այսօր մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում», - ասաց նա:

Ըստ վարչապետի՝ խնդիրն այն է, որ հիմա հանրապետությունում կա 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից, սակայն պետք է խուսափել մեկ անձից գնումներից, անել դա մրցութային կարգով. - «Այսինքն՝ մենք ասենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի «Արմաթ» կազմակերպությանը, մյուս կազմակերպությանը, և ով կտա մեզ բովանդակություն-գին լավագույն առաջակը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն: Ընդ որում՝ հնարավոր է, որ մենք լոտեր ունենանք և ըստ այդ լոտերի առաջնորդվենք: Սա էլ այդ մի մանիպուլյացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG