Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան և վաղը ձյան տեղումներ են սպասվում


Արխիվային լուսանկար

Այսօր երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում, վաղը շրջանների զգալի մասում, հունվարի 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում այսօր երեկոյան ժամերին, վաղը սպասվում է ձյուն, հունվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG