Մատչելիության հղումներ

Կուտոյանի ատրճանակի վրա և բնակարանում հունվարի 17-ին խլացուցիչ չի հայտնաբերվել. ՔԿ


Իրավապահները շենքի մոտ, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրենի դին, Երևան, 17-ը հունվարի, 2020թ.
Իրավապահները շենքի մոտ, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրենի դին, Երևան, 17-ը հունվարի, 2020թ.

Հունվարի 17-ին, երբ Երևանի Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկի բնակարանում հայտնաբերվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրենի դին՝ հրազենային վնասվածքով, Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա քննիչները խլացուցիչ չեն գտել։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի (ՔԿ) խոսնակը։ Նաիրա Հարությունյանն ասաց, որ խլացուցիչ չի հայտնաբերվել նաև բնակարանում։

Իսկ թե արդյոք նախորդ օրերին ատրճանակի վրա խլացուցիչ եղել է, Հարությունյանը փոխանցեց՝ այդ հանգամանքը ճշտվում է։

ԱԱԾ նախկին տնօրեն 38-ամյա Գեորգի Կուտոյանի մահվան փաստով քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչական կոմիտեն շաբաթ օրը հաղորդել է, մասնավորապես, որ դեպքի վայրում հայտնաբերվել են չորս տասնյակից ավելի կրակված պարկուճներ և մեկ տասնյակ գնդակներ, Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock ատրճանակ առանց փամփուշտի:

XS
SM
MD
LG