Մատչելիության հղումներ

Տոկիոյի միջազգային օդանավակայանում միջոցներ են կիրառվում՝ կանխելու Չինաստանում բռնկված վարակի ներթափանցումը


Տոկիոյի միջազգային օդանավակայանը, 21 հունվարի, 2020թ.
Տոկիոյի միջազգային օդանավակայանը, 21 հունվարի, 2020թ.

Տոկիոյի միջազգային օդանավակայանում Չինաստանից ժամանող ուղևորներն անցնում են կարանտինի միջանցքով: Հատկապես այս օրերին, երբ արևելյան երկրներում նշվում է Լուսնի օրացույցով Նոր տարին, ճամփորդող մարդկանց թիվն ավելացել է:

Արդեն նույն վարակի դեպքեր են արձանագրվել Թայլանդում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Շնչառական նոր հիվանդության հետևանքով Չինաստանում 4 մարդ է մահացել, պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը 200-ից ավելին է, 35-ի վիճակը ծանր է: Հոնկոնգի համալսարանի բժիշկներն այսօրվա ասուլիսում ասել են, թե վարակն արագ տարածվում է: Նրանք հայտարարել են, թե համաճարակի կենտրոնում 1300-ից ավելի հիվանդ կա:

XS
SM
MD
LG