Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շեշտում է՝ ՊԲ-ն 2019-ին վստահորեն իրականացրել է իր խնդիրները


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Այսօր Ստեփանակերտում կայացել է Արցախի Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը և 2020-ի անելիքներին:

Նիստին մասնակցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով նշել է, որ 2019-ին Պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, ապահովել է երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, և ՊԲ անձնակազմն իր այդ առաքելությունն իրականացրել է քրտնաջան ու անձնվեր ծառայության շնորհիվ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար, տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացվելիք հիմնական խնդիրների վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ համոզմունք հայտնելով, որ բանակը, ինչպես միշտ, կանի հնարավորը դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG