Մատչելիության հղումներ

Երեկ Բեռլինում կայացել է Ջոնսոնի և Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումը


Ռուսաստանի նախագահը և Բրիտանիայի վարչապետը հանդիպում են Բեռլինում՝ Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում, 19-ը հունվարի, 2020թ.

Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Պուտինի հետ առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում խոսել է այն մասին, որ Ռուսաստանը չպետք է կրկնի քիմիական հերթական հարձակումը Բրիտանիայի նկատմամբ, ինչը տեղի ունեցավ 2018 թվականին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դեպքում։ Ըստ արևտյան մամուլի՝ Միացյալ Թագավորության վարչապետի և Ռուսաստանի նախագահի զրույցը տեղի է ունեցել երեկ Բեռլինում։

Ջոնսոնի գրասենյակից հայտնում են, որ վարչապետը պնդել է՝ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր ապակայունացնող գործողությունները, որոնք վտանգ են Միացյալ Թագավորության և նրա դաշնակիցների համար, ինչպես նաև խաթարում են հավաքական անվտանգությունը։

Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունը չի փոխել իր դիրքորոշումը Սոլսբերիում տեղի ունեցածի նկատմամբ։

Կրեմլը հերքում է Մեծ Բրիտանիայի մեղադրանքները, թե Ռուսաստանը կիրառել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ միջոցը նախկին լրտեսին թունավորելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG