Մատչելիության հղումներ

Պայթյուն, փլուզում Զառ գյուղում. երկու տարեցներ տուժել են, նրանց վիճակը ծանր է


ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ
ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ

Այսօր ժամը 8:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ 86-ամյա Գրիշա և 84-ամյա Քնար Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG