Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխաիլ Միշուստինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։

Ավելի վաղ՝ այսօր ցերեկը Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատը հավանություն տվեց Միխայիլ Միշուստինի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում:

Երեկ Ռուսաստանի նախորդ կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, անսպասելի հրաժարական էր տվել Դաշնային ժողովին Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG