Մատչելիության հղումներ

Կիևում երկու քրգործ են հարուցել՝ քննելու Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանին ապօրինի լրտեսելու մասին հաղորդումները


Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչ, արխիվ
Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչ, արխիվ

Կիևում երկու քրեական գործ են հարուցել՝ քննելու Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին ապօրինի լրտեսելու մասին հաղորդումները, որոնք նախօրեին շրջանառվել էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը:

Հետախուզության հարցերով հանձնաժողովը երկու օր առաջ հրապարակել էր նախագահ Թրամփի իմփիչմենթի գործով փաստաթղթերը, այդ թվում՝ վերջինիս անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի օգնականի նամակագրությունը ուկրաինացի պաշտոնյաների հետ:

Ի թիվս այլ հարցերի, այդ նամակներում քննարկվել էր նաև դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի հեռացման հարցը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դիմել է Ամերիկայի Դաշնային հետաքննությունների բյուրոյին՝ խնդրելով տրամադրել գործին առնչվող բոլոր մանրամասները:

Թրամփի վարչակազմը անցած տարվա մայիսին անակնկալ ետ կանչեց դեսպան Մարի Յովանովիչին՝ եռամյա դիվանագիտական առաքելությունից: Ավելի ուշ Ներկայացուիցչների տանը՝ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննությանը, նախկին դեսպանը ցուցմունք էր տվել Սպիտակ տան ղեկավարի դեմ և քննադատել նրա քաղաքականությունը Ուկրաինայի հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG