Մատչելիության հղումներ

Հունվարի 16-20-ը առանձին շրջաններում ձյան տեղումներ են սպասվում


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հունվարի 16-20-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 16-17-ը` գիշերային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հունվարի 16-17-ը, 19-20-ը հնարավոր է թույլ ձյուն, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:40-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG