Բրիտանիայի թագուհին դեմ չէ թագավորական ընտանիքից դուրս նոր կյանք սկսելու՝ արքայազն Հարիի և նրա կնոջ` դերասանուհի Մեգան Մարքլի ցանկությանը։
Էլիզաբեթ երկրորդը «անցումային շրջան» է տրամադրել թոռան ընտանիքին, որի ընթացքում նրանք կարող են ապրել Կանադայում և Մեծ Բրիտանիայում:
Երեկ թագուհին թագավորական ընտանիքի արտակարգ հավաք էր հրավիրել` քննարկելու արքայազնի և նրա կնոջ անցած շաբաթ կայացրած որոշումը, որով նրանք հրաժարվել են արքայական ընտանիքի անդամների կարգավիճակից։