Մատչելիության հղումներ

Արքայազն Հարին և նրա կինը հրաժարվեցին արքայական ընտանիքի անդամների կարգավիճակից


Սասսեքսի դքսուհի Մեգանը և դուքս Հարին նորածին որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորի հետ, Լոնդոն, 8 մայիսի, 2019թ.
Սասսեքսի դքսուհի Մեգանը և դուքս Հարին նորածին որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորի հետ, Լոնդոն, 8 մայիսի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի թոռը՝ Սասսեքսի դուքս, արքայազն Հարին, և նրա կինը՝ Սասեսեքի դքսուհի Մեգանը, որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակով ստանձնած պարտավորություններից և արտոնություններից:

Զույգն Ինստագրամում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ հետայսու ժամանակի մի մասը կանցկացնի Միացյալ Թագավորությունում, մի մասն էլ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հարին և Մեգանը մտադիր են ստեղծել բարեգործական նոր հիմնադրամ, որի առաքելության մասին առայժմ տեղեկություն չկա:

Արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների լիազորություններից և արտոնություններից հրաժարվելու մասին զույգի որոշումն, ըստ բրիտանական մամուլի, տհաճ անակնկալ է արքունիքի համար:

Բուքինգհեմյան պալատը հայտնել է, թե «ըմբռնում է այլ ճանապարհ ընտրելու Հարիի և Մեգանի որոշումը, սակայն դա բարդ հարց է, և այն վերլուծելու համար ժամանակ է պետք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG