Մատչելիության հղումներ

Նախագահը և քաղաքապետը քննարկել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով:

Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը վերաբերող ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG