Մատչելիության հղումներ

Ըստ Լուկաշենկոյի՝ Մոսկվան ցանկանում է Մինսկին նավթ վաճառել համաշխարհայինից բարձր գներով


Բելառուս - «Բելնեֆտեխիմ» պետական կոնցեռնի շենքը Մինսկում, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Բելառուսին նավթ վաճառել համաշխարհային գներից բարձր գներով, քանի որ կողմերի միջև նավթի գների հարցով պայմանավորվածություն չկա:

Ավելի վաղ Բելառուսի նավթավերամշակող երկու գործարանները հայտարարել են, որ հունվարի 1-ից հումք չեն ստանում Ռուսաստանից:

Փաստացի, մատակարարումների մասին պայմանագիրը տարեսկզբին ավարտվել է, կողմերին, սակայն, դեռ չի հաջողվել համաձայնության գալ նորի պայմանների, հատկապես՝ գնի շուրջ:

Օդում կախված է նաև Բելառուսին մատակարարվող ռուսական գազի հարցը, նախորդ պայմանագրի գործողության վերջին օրը՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, «Գազպրոմ»-ին ու Մինսկին հաջողվել էր միայն ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որն ուժի մեջ կլինի ընդամենը երկու ամիս: Բելառուսը պնդում է, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել։

XS
SM
MD
LG