Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունեց պատերազմի հարցում Թրամփի հնարավորությունները սահմանափակող բանաձև


ԱՄՆ - Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին բանաձևի քվեարկությանը նախորդած ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 9-ը հունվարի, 2020թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև, որով սահմանափակվում են Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները:

Քվեարկությունից ժամեր առաջ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց, թե չի կարծում, որ սպանելով Սուլեյմանիին՝ Թրամփի վարչակազմն ավելի անվտանգ է դարձրել Միացյալ Նահանգները:

Այժմ փաստաթուղթը քննարկվելու է Սենատում:

Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժը հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադում սպանեց Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Ի պատասխան՝ Իրանը հունվարի 8-ի գիշերը տասնյակ հրթիռներ արձակեց Իրաքում Միացյալ Նահանգների զինված ուժերի տեղակայման վայրերի, այդ թվում՝ երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ հրթիռային հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի զոհվել, վնասներն էլ նվազագույն են։

XS
SM
MD
LG