Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Վաշինգտոնին և Թեհրանին զսպվածության կոչ է հղել


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգներին և Իրանին հորդորել է խուսափել հետագա առճակատումից և երկխոսության ու զսպվածության եղանակով կանխել հակամարտության ընդարձակումը Մերձավոր Արևելքում:

«Առավել մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդակները, որոնք վկայում են Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների սրացման մասին: Դրանք վտանգում են Իրանի աստիճանական վերակառուցումը և ավելի մեծ առճակատման հիմք են ստեղծում», - ասել է Ֆրանցիսկոսը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի փոխանցմամբ՝ աշխարհը ցանկանում է խուսափել նոր կոնֆլիկտից: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը հետևեն միջազգային իրավունքին և պահպանեն երկխոսության հնարավորությունը:

Այդ մասին Կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է Վատիկանում օտարերկրացի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում:

XS
SM
MD
LG